Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, Հայաստանին և Ադրբեջանին շնորհավորել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ։
«Կարծում եմ՝ դա մեծ նվաճում է, և ես ուզում եմ շնորհավորել երկու ղեկավարներին (Հայաստանին և Ադրբեջանին - խմբ.), և մենք նաև շատ ուշադիր հետևում ենք Կովկասում և Բալկաններում տեղի ունեցողին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։