ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ պետք է քննարկվի Իսպանիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը, հաղորդում է Reuters-ը։
Նա դժգոհություն է հայտնել ռազմական ծախսերը մեծացնելու՝ Իսպանիայի դժկամության վերաբերյալ։
Թրամփը կրկին հայտարարել է, որ հույս ունի կարգավորել ռուս-ուկրաինական պատերազմը։
«Շաբաթը յոթ հազար մարդ է զոհվում։ Տեսականորեն դա մեզ չի վերաբերում։ Բայց դա սարսափելի խնդիր է, և մենք այն կլուծենք»,- ասել է նա։