«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դավիթ Երեմյանին պատկանող «Հայր եւ որդի Երեմյաններ» խոշոր ընկերությունը կրկին հայտնվել է դատական նորությունների լուսանցքում։
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ այս անգամ դատարանը որոշել է ընկերությունից բռնագանձել 96.900 դրամ հիմնական պարտք եւ 23.100 դրամ տոկոսներ՝ հօգուտ «Տրանսիմպեքս» ընկերության։
Ըստ որոշման՝ Երեմյանների բիզնես իմպերիան, որը սիրում է խոսել «պատասխանատու գործարարության եւ հայկական արժեքների մասին», այժմ պիտի պատասխան տա նույնիսկ ամենափոքր չվճարված հաշվի համար։
Սարկազմն այն է, որ Դավիթ Երեմյանը տասնյակ ռեստորանների, շքեղ նախագծերի ու գովազդային արշավների տեր է, բայց դատարանը ստիպված է բռնագանձել նրանից ավելի քան հարյուր հազար դրամ՝ տալով լոգիստիկ ընկերության:
Այսպիսով, երբ «խոշորները» չեն վճարում փոքր պարտքերը, լավագույն պատասխանն է, թե ինչու փոքր բիզնեսը «չի ապրում» մեր երկրում։ Էլ չասած՝ դատարաններին են ծանրաբեռնում խոշորների գծուծ վարքագծի պատճառով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: