Հոկտեմբերի 4-ին մեր տարածքում կգործի հզոր ցիկլոն, ամենուրեք սպասվում են տեղումներ, առայժմ անձրևի տեսքով, ամպրոպ և քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Սպասվում են խիստ անբարենպաստ եղանակային պայմաններ, զգալի առատ ու տևական անձրևներ գրեթե ողջ տարածքում, հատկապես` հյուսիսային շրջաններում: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-18մ/վրկ: Սյունիքում և Արցախում հոկտեմբերի 4-ին առավոտյան դեռ կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, օրվա երկրորդ կեսին ցիկլոնը կհասնի նաև այստեղ, կլինի ամպամած, սպասվում է առատ ու շարունակական անձրև: Ուշադրություն. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-8 աստիճանով:
Տեղեկացնում ենք, որ զգալի ցրտելու է նաև հոկտեմբերի 5-ին:
Եղանակը Երևանում: Հոկտեմբերի 4-ին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ: Հնարավոր է քամի 10-13մ/վրկ: Գիշերը +13+15, ցերեկը +19+21, երեկոյան +14+16:


