Կապոշվար քաղաքի համալսարանի հունգարացի ուսանողները սեմինար են անցկացրել միայն անդրավարտիքով՝ այսպիսով բողոքելով հոկտեմբերի մեկից համալսարանի ղեկավարության կողմից մտցրած դրես-կոդի դեմ: Այս մասին գրում է հունգարական Budapest Business Journal-ը:
Ուսանողները և մեկ դասախոս իրենց յուրահատուկ բողոքի ակցիան իրականացրել են հոկտեմբերի երեքին: «Մերկ սեմինարի» տեսանյութը հայտնվել է Կապոշվարի Kapos Pont հեռուստաալիքի եթերում: Ինչպես երևում է տեսանյութից որոշ մասնակիցներ նախընտրել են ամբողջովին մերկանալ:
Բողոքի ակցիային մասնակցել է 11 մարդ: Մտնելով լսարան՝ նրանք մնացել են միայն ներքնաշորով և այդ վիճակով դաս են անցկացրել:
Բողոքի ակցիայի պատճառ է հանդիսացել Կապոշվարի համալսարանի ղեկավարության նոր որոշումը, որի համաձայն արգելվում է համալսարան ներկայանալ կարճ շրջազգեստներով, տաբատներով, խորը կտրվածք ունեցող շորերով, ինչպես նաև արգելվել է վառ դիմահարդարումը, մեծ զարդերը և սուր հոտ ունեցող օծանելիքները: Տղամարդիկ համաձայն նոր կարգադրությամբ պետք է համալսարան հաճախեն միայն մուգ գույնի վերնաշապիկներով: