Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էր, որ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):


Վերջիններս ձերբակալվել են:

Հիշեցնենք, որ նշված անձինք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու եղբորորդին են: