Ռուս հայտնի մոդել Իրինա Շեյքը ներկա է գտնվել ընկերոջ` պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հոբելյանական 100-րդ խաղին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Ռեալ» - «Կոպենհագեն» հանդիպման ժամանակ` անցկացնելով իր 100-րդ խաղը, դարձել է դուբլի հեղինակ, իսկ արքայական ակումբը հաղթել է: