Նուբարաշենի աղբատեղիում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, իրականացվել են տարածքի, տարիների ընթացքում կուտակված աղբից մաքրման, հողային շերտով ծածկման աշխատանքներ, ողջ տարածքում ապահովել է տեխնիկայի համար հասանելիություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում տարածքի ցանկացած հատվածում խնդրի առաջացման պարագայում հասանելի լինի այդ հատվածը տեխնիկայի օգտագործման և առաջացած խնդրի շուտափույթ լուծման համար։ Այս մասին հայտարարվեց Երեևանի քաղաքապետարանի այսօրվա՝ նոյեմբերի 17–ի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Ներկայացվեց, որ տարածքում առաձնացվել է շուրջ 5000 քառակուսի մետր հատված, որի վրա հարթակ է կառուցվել՝ պատելով այն ասֆալտի քերուկով. «Այս ամենը իրականացվել է Երևանի աղբանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի մեքենաների անխափան մուտքը և աղբի բեռնաթափումն անխափան իրականացնելու համար։ Իրականացվել են արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, ներկայումս վերահսկվում է մուտքը աղբատեղի և բացառվում է կողմնակի անձանց մուտքը տարածք։
Երքաղլույս» ՓԲԸ կողմից կատարվել են լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ, տեղադրվել են թվով 29 հենասյուներ՝ իրենց լուսատուներով և տարածքը ներկայումս լուսավորված է։ Ընթանում են տարածքի տեսահսկման համակարգի տեղադրման աշխատանքները»։
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Շատ կարևոր է արձանագրել, որ այս կարճ ժամանակահատվածում Նուբարաշենի աղբավայրում մենք ենթակառուցվածքային առումով էական փոփոխություն ունենք, և հարթակների մասով, և ճանապարհների մասով, և լուսավորության մասով, և վերահսկողության մասով։ Կարծում եմ, որ շատ վաղուց պետք է այս հարցին անդրադարձած լինեինք, բայց լավ է ուշ, քան երբեք։ Իրականում Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցող շարժի վերահսկողությունը մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է, որովհետև Նուբարանաշենի աղբավայրում, որը մոտավորապես ունի 70-ից ավել տարվա պատմություն, որևէ խնդիր ուղղակիորեն ազդեցություն ունի ամբողջ քաղաքի բնապահպանական վիճակի վրա։ Հետևապես վերահսկողության տեսանկյունից ամենախիստ ձևով պետք է մոտենանք հարցին»,–ասաց նա։


