«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած ընդհանուր ոգեւորությանը եւ Նիկոլի մեծ-մեծ գրառումներին, բայց նա, ինչպես վստահեցնում է ՔՊ-ից տեղյակ աղբյուրը, այնքան էլ ոգեւորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից:


Ճիշտ է, իշխանությունը վերցրին, բայց թվաբանությունը նրան հույսեր չի ներշնչում: Այսինքն, մոտ 70 հազարի կարգի գրանցված ընտրողներից, նա ստացել է ընդամենը 15 հազարի կարգի ձայն՝ 20 տոկոսից մի փոքր ավել:

Լավ, ասենք գրանցված ընտրողների թիվն ուռճացված է, ռեալ կա մի 50 հազար, էլի 15 հազարը որակ չէ: «Հաշվի առնելով նաեւ, որ ստիպված էին կիրառել եղած ողջ ռեսուրսը, անգամ այլ մարզերից էին ՔՊ-ականներին բերել օգնության: Բայց չէ՞ որ ԱԺ-ի ընտրություններում այդ ռեսուրսը պետք է ողջ երկրով մեկ բաժանել:


Նաեւ, ԱԺ-ի ժամանակ հաստատ հանրային ակտիվությունն ավելի մեծ է լինելու, ընդամենը 20 տոկոսով մեծամասնություն վերցնելու տրյուկն այստեղ շատ ավելի դժվար կաշխատի:

Հենց դա է, որ մտածելու բազում թեմաներ է առաջացնում իշխանական վերնախավի մոտ»,-մանրամասնեց աղբյուրը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում