Բրիտանական «Telegraph»-ը, ինչպես այլ պարբերականներ, հաղորդում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28 կետից բաղկացած գաղտնի ծրագրի մասին, որը «մանրամասն քննարկվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից վերջին գաղտնի բանակցությունների ժամանակ»։
Նախորդ երեկոյան թերթը հաղորդել էր հետևյալ մանրամասնությունը. ծրագրում, իբր, նախատեսված է, որ եթե Կիևը Դոնբասը զիջի Մոսկվային, ապա Ռուսաստանը «վարձավճար» կվճարի տարածաշրջանի փաստացի վերահսկողության համար: Թերթի տվյալներով՝ այս մասին հայտնել են գործարքի պայմաններին ծանոթ աղբյուրները:
Axios, Financial Times և Reuters պարբերականները հայտնել են, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը մասնավոր կարգով մշակել են մի ծրագիր, որը նախատեսում է ամբողջ Դոնբասի փոխանցումը Ռուսաստանին, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ռազմաճակատի գծի սառեցում և Ուկրաինայի զինված ուժերի (ՈՒԶՈՒ) կրկնակի անգամ կրճատում։
Telegraph-ը նաև գրում է, որ ծրագիրը նախատեսում է ուկրաինական բանակի կիսով չափ կրճատում, հեռահար հրթիռների արգելք և օտարերկրյա զորքերի տեղակայում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնություն։ Բացի այդ, ծրագրում հաշվի են առնվում ռուսաց լեզվի և Ուկրաինական Ուղղափառ Եկեղեցու (ՈՒՈւԵ) պաշտոնական կարգավիճակի վերաբերյալ Մոսկվայի պահանջները։
Telegraph-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տունը պահանջել է, որ Վլադիմիր Զելենսկին համաձայնվի այս պայմաններին, զգալով կոռուպցիոն սկանդալի պատճառով Ուկրաինայի նախագահի թուլացած դիրքերը։ Զելենսկին բազմիցս բացառել է Դոնբասը հանձնելու հնարավորությունը որպես խաղաղության գին։


