Կիրակի օրը` հոկտեմբերի 6-ին, ժամը 12-ին, Հանրապետության հրապարակից «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները նվագախմբի ուղեկցությամբ կուղևորվեն դեպի Արագածոտնի Ագարակ գյուղ՝ տոնելով պատմական հաղթանակի 40-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի քարտուղարությունը:

Միջոցառմանը ներկա են լինելու բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, որոնց թվում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը: