Վաշինգտոնը չի բացառում Կարակասի դեմ գործողությունների որեւէ տարբերակ։ ԱՄՆ ռազմական նապարար Փիթ Հեգսեթն այս մասին ասել է One America Newsհեռուստաալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «շատ նոր գործողություններ» կունենա՝ շնորհիվ պետդեպարտամենտի նոյեմբերի 24-ի հայտարարության, որով օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների մեջ է ներառվել Cartel de los Soles («Արեւի կարտել») թմրակարտելը, որն իբր կապված է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, կարտել, որի գոյությունը Կարակասը հերքում է։
«Սա մեր նախարարությանն ավելի շատ գործիքներ է տալիս նախագահին տարբերակներ տրամադրելու եւ ասելու, որ մեր կիսագունդը այլեւս չի լինի թմրաահաբեկիչների, կարտելների վերահսկողության տակ։ Պարզապես տարբերակներ ունենալու հարց է։ Մենք ուզում ենք ապահովել, որ նախագահն ունենա տարբերակների լայն շրջանակ։ Ոչինչ բացառված չէ, բայց ոչինչ ավտոմատ կերպով չի ընդունվում ինքնին»,- ասել է Հեգսեթը։
Նոյեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով, չի բացառել Վենեսուելայում ցամաքային ռազմական գործողության հնարավորությունը։ Հաջորդ օրը ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Բոլիվարյան Հանրապետության ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, եւ որ ինքը բաց է այս գաղափարի համար։


