Ալթայի երկրամասում Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները վերացրել են դիվերսանտների խումբ, որը փորձում էր պայթեցնել երկաթուղային գծերը Ալթայսկայա և Բիյսկ կայարանների միջև, հայտնում է Коммерсантъ-ը։

Վարչության հասարակայնության հետ կապերի կենտրոնը հրապարակել է տեսանյութ, որտեղ արձանագրված է հանցագործների ժամանումը օբյեկտ՝ հետախուզության նպատակով, ինչպես նաև նրանց ձերբակալման գործողությունը։

ԱԴԾ-ի տվյալներով, գիշերը դիվերսանտները վերադարձել են՝ երկաթգծերի վրա սարք տեղադրելու համար, որը դուրս է բերում գնացքի անիվները ռելսերից։ Նրանց բոլոր գործողությունները գտնվում էին իրավապահների վերահսկողության տակ։ Գործողության ընթացքում դիվերսանտները սկսել են կրակել ուժայինների վրա, ինչից հետո սպանվել են։


Ձերբակալման ժամանակ նրանցից առգրավվել է ապօրինի ձեռք բերված զենք։ Դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը, որը պարզում է տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։

ԱԴԾ-ի հաղորդմամբ, դիվերսանտները գործել են ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և հավաքագրվել են Telegram-ի միջոցով։ Հարուցվել է դիվերսիայի գործ (ՌԴ քր. օր. 281-րդ հոդված)։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն առանձին քննում է նաև իրավապահ մարմնի աշխատողի կյանքի դեմ ոտնձգության (317-րդ հոդված), ինչպես նաև զենքի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման, պահման կամ կրելու (222-րդ հոդված) գործերը։