Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է լեգենդար հունգարացի հարձակվող Ֆերենց Պուշկաշի ռեկորդը կարիերայի ընթացքում գոլային փոխանցումների քանակով՝ 404։

Մեսին դարձել է ռեկորդակիր արդյունավետ գործողությունների քանակով՝ 1300 (896 գոլ + 404 գոլային փոխանցում)։

ՄԼՍ-ի քառորդ եզրափակիչում «Ինտեր Մայամին» 4:0 հաշվով հաղթել էր «Ցինցինատիին», Մեսին դարձել էր 1 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։