«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան պայքարի գործով անցնող միակ կին բանտարկյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխելու հարցը շարունակում է քաղաքական-հասարակական շրջանակների քննարկման առանցքում մնալ: Գործով անցնող բազմաթիվ տղամարդկանց կալանքը տնային կալանքով կամ վարչական վերահսկողությամբ փոխվելուց հետո շատերին է հետաքրքրում, թե ինչու չեն փոխում Լիդիայի խափանման միջոցը` ինչ է արել այս աղջիկը, որի նկատմամբ ռեժիմը նման դաժանությամբ վրեժխնդիր է լինում։
Մենք օրեր առաջ գրել էինք ՔՊ կուլիսներում ընթացող վարկածներից մեկի մասին, թե Լիդիան էր Վահագն Ալեքսանյանի արդեն հանգուցյալ մոր հետ հայտնի միջադեպի ժամանակ բախվել: Դա տեղի է ունեցել գարնանը, երբ Սրբազան շարժման անդամները Նիկոլ Փաշինյանին անվստահության հարցումն էին անում։
Սակայն մի ստվար զանգված էլ կարծում է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի, քանի որ նա էր Փաշինյանի խրտվիլակով տպավորիչ ակցիայի գլխավոր հերոսուհին եւ կատաղի պայքար էր մղում, որ խրտվիլակին ոստիկանները «բերման չենթարկեին»։
Այդ ակցիան Սրբազան պայքարի ներկայացուցիչներն իրականացրին անցած տարվա հոկտեմբերին՝ դատախազության շենքի մոտ։ Փաշինյանի խրտվիլակը կալանավորի հագուստով էր, ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել՝ Արցախում ցեղասպանությանը, էթնիկ զտմանը հանցակցության համար:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


