Ուկրաինան չի հրաժարվի ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր սահմանադրական պարտավորությունից։ Այս հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Axios-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու «խաղաղության ծրագիրը»։
Երմակը նշել է, որ Ուկրաինան չի հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ճանապարհից։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ սրանք «իրավաբանորեն պարտավորեցնող» երաշխիքներ են, հաղորդում է UNIAN-ը։ Երմակը նշել է, որ Վաշինգտոնը դրականորեն է արձագանքել դրանք պաշտոնական պայմանագրով ամրագրելու գաղափարին։


