Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրները հարգանքով են վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը կազմակերպությանը մասնակցելու վերաբերյալ, քանի որ դա նրա ընտրությունն է, հաղորդում է «Интерфакс»-ը։


«Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Ինչպես մեզ ասում են մեր հայ գործընկերները՝ «մենք աջակցում ենք ՀԱՊԿ-ի կողմից կայացված բոլոր որոշումներին, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ ենք մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց»», - ասել է Պուտինը հինգշաբթի Ղրղզստան կատարած այցից հետո՝ պատասխանելով «Интерфакс»-ի հարցին։

Ռուսաստանի նախագահը հավելել է. «Դե, դա նրանց ընտրությունն է։ Եթե նրանք հնարավոր են համարում առայժմ այսպես աշխատել, ուրեմն լավ, մենք համաձայն ենք»։

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ մյուս անդամները կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մենք, որպես պետություն, որն այժմ ղեկավարում է ՀԱՊԿ-ի շրջանակում աշխատանքները, իհարկե, մշտական ​​կապի մեջ կլինենք նրանց հետ՝ որպես այս կազմակերպության անդամներ, և, իհարկե, կմշակենք և կհամակարգենք նրանց հետ այն որոշումները, որոնք կպատրաստենք յուրաքանչյուր առաջնահերթության համար», - ասել է Պուտինը։