Մի քանի չվերթի ինքնաթիռներ՝ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում․ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղը։ Այս մասին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից։
Նշենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի կարողացել երեք չվերթ ընդունել Դուբայից (Fly Dubai), Մոսկվայից («Շիրակ ավիա») և Աբու Դաբիից (Air Arabia). օդանավերը հարկադիր վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում։


