Դորտմունդի Բորուսիայի պաշտոնական կայքը ներկայացրել է Մյունխենգլադբախի Բորուսիայի հետ խաղի հավանական կազմը: Համաձայն այդ տեղեկատվության առաջին րոպեներից խաղադաշտ է դուրս գալու նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու այսօր Երևանի ժամով 17:30-ին: