Աշխարհի ամենամեծ աճուրդի տներից մեկը հանդիսացող « Heritage Auctions»ը hոկտեմբեր 17ին վաճառքի է հանելու հայկական եզակի ձեռագիր մատյաններ ու այլ հատորներ: Մինչև աճուրդի օրը, դրանք կարելի է տեսնել համացանցի միջոցով (www.ha.com):
Ձեռագիրներից մեկը մագաղաթի վրա մանրանկարչությամբ զարդարված 1659 թվականի Ավետարան է (637 էջ), ընդօրինակված Գրիգոր Գանձակեցու կողմից: Ավետարանի վերջնական արժեքը, աճուրդի կազմակերպիչների կարծիքով, կարող է մինչև 25 հազար դոլար հասնել:Այս մասին հաղորդում Asbarez-ը: 
Մյուս ձեռագիրը 16րդ դարի (1584) ընդօրինակված 571 էջանոց Ավետարան է՝ կազմված Հովհաննես վարդապետի կողմից։ Ավետարանի էջերից 15ը զարդարված են Ներսես անունով հոգևորականի մանրանկարներով։ Աճուրդի տան հաղորդագրության մէջ նշվում է, որ աշխատանքը կատարված է Բարձր Հայքի Խնդրակատար Ս. Աստուածածին վանքերից մէկում։ Այս ավետարանի սկզբնական գինը ավելի քան 20 հազար դոլար է։
Մեկ այլ ձեռագիր գրված է «բոլորագիր» տառատեսակով ու ամենայն հավանականությամբ գրել է Բարսեղ անունով գրիչի կողմից։ Թվագրված է 13-16րդ դարերով։ Այս մեկը ևս գնահատվում է ավելի քան 20 հազար դոլար։
Նշված երեքի պարագայում, աճուրդին մասնակցելու նվազագույն գումարը, հոկտեմբեր 4-ի տվյալներով՝ 5000-6250 դոլարի միջև է:
Աճուրդի է դրված է նաև Ամսթերդամում 1714-1715 թվականներին տպված 838 էջանոց «Գիրք Սաղմոսաց» հատորյակի օրինակ (838 էջ), «Խորհրդատետր Պատարագին Հայոց» (1677) հատորյակի օրինակ , ինչպէս նաեւ՝ «Ժամագիրք»(մոտավորապես 1837) և Հովսէփ Էմինի կողմից անգլերենով գրված ինքնակենսագրական գործ, որը Լոնդոնում լույս է տեսել 1792 թվականին (640 էջ):