Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Ստրասբուրգը» (Ֆրանսիա), «Ռակուվը» (Լեհաստան), «Սպարտան» (Չեխիա), «Ռայո Վալիեկանոն» (Իսպանիա), «Մայնցը» (Գերմանիա), «ԱԵԿ Լառնական» (Կիպրոս), «ԱԵԿ Աթենքը» (Հունաստան), «Շախտյորը» (Ուկրաինա)։

1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերը փլեյ-օֆֆում կվիճարկեն «Նոան» (Հայաստան), «Լոզանը» (Շվեյցարիա), «Քրիսթալ Փելասը» (Անգլիա), «Լեխը» (Լեհաստան), «Սամսունսպորը» (Թուրքիա), «Ցելիեն» (Սլովենիա), «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Ռիեկան» (Խորվաթիա), «Յագելոնիան» (Լեհաստան), «Օմոնիան» (Կիպրոս), «Դրիտան» (Կոսովո), «ԿՈւՊՍ»-ը (Ֆինլանդիա), «Շկենդիան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Զրինսկին» (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ «Սիգման» (Չեխիա)։

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 16-ին։ Առաջին հանդիպումները փետրվարի 19-ին են, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 26-ին։