«Էմիլին Փարիզում» կուլտային սերիալի 5-րդ եթերաշրջանը երեկվանից հասանելի է Netflix հարթակում, և այս անգամ սերիալի հայ երկրպագուներին անակնկալ է սպասվում։
Փայլուն նորաձև կերպարների մեջ առանձնահատուկ տեղ կզբաղեցնեն նաև հայկական YEPREM բրենդի զարդերը։ Այս մասին հայտարարված է բրենդի ինստագրամյան էջում։
View this post on Instagram
«Սպասումն ավարտված է։ «Էմիլին Փարիզում» սերիալը վերադառնում է 5-րդ եթերաշրջանով։ Այստեղ նորաձևությունը կրկին կենտրոնական մաս է կազմում, և սերիալը բացահայտում է ոճի, փայլի ու անմոռանալի կերպարների նոր ժամանակաշրջան։
YEPREM-ը ևս մաս է կազմել այս եթերաշրջանի նորաձևության պատմության մեջ, մինչ Հռոմը դարձել է պաշտամունքային ոճի հարթակ։
Պատրաստվեք տեսնել յուրահատուկ զարդեր այս եթերաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ։


