Հայտնի են Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» հավանական մրցակիցները․

Սլովենիայի «Ցելյե» եւ Նիդեռլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմար»։


Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 16-ին։


Զույգի հաղթողը 1/8 եզրափակչում կհանդիպի ԱԷԿ (Հունաստան) / «Սպարտա» (Չեխիա) թիմերից մեկին։


Հիշեցնենք, Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրում Հայաստան չեմպիոն «Նոան» Լեհաստանի Լյուբլին քաղաքում մրցեց Ուկրաինայի չեմպիոն Կիեւի «Դինամոյի» հետ։ «Նոան» պարտություն կրեց 0:2 հաշվով, բայց 19-րդ տեղով նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր: