Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22։39-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին  հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։