Ինչպես հայտնել ենք, Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունվարի 13-ին՝ կեսօրից հետո՝ դեպի երեկո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել սպասվող եղանակային փոփոխություններից՝ նշելով, որ տեղումները սպասվում են ՀՀ ողջ տարածքում, որոշ հատվածներում կդիտվեն բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Գիշերվանից սկսած՝ հանրապետության բոլոր ավտոճանապարհներին կդիտվի մերկասառույց՝ պայմանավորված ջերմաստիճանի կտրուկ անկմամբ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: