Եթե վտանգվեր եվրոպական երկրի և դաշնակցի ինքնիշխանությունը, ապա հետևանքներն աննախադեպ կլինեն։ Չորեքշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձգտումը՝ վերահսկողության տակ վերցնել արկտիկական տարածքը, հայտնում է Reuters-ը։
«Մենք չենք թերագնահատում Գրենլանդիայի վերաբերյալ հայտարարությունները,— ասել է Մակրոնը, ում խոսքերը մեջբերել է Ֆրանսիայի կառավարության մամուլի քարտուղար Մոդ Բրեգոնը։— Եթե եվրոպական երկրի և դաշնակցի ինքնիշխանությունը շոշափվեր, ապա հետևանքները կլինեին աննախադեպ։ Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է իրավիճակին և կգործի ի շահ Դանիայի և նրա ինքնիշխանության հետ լիակատար համերաշխության»։
Ավելի վաղ նույն օրը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ի և Գրենլանդիայի միջև առկա են ամուր հարաբերություններ և որ գրենլանդացիները կարող են հույս դնել ԵՄ-ի աջակցության վրա։
Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարները չորեքշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տանը կհանդիպեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայի հասցեին նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի շաբաթ տևած սպառնալիքներից հետո։


