Հունվարի 15-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի կեսօրից հետո, 18-ին, 19-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16- ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։