MakaryanNews-ի տեղեկություններով՝ հունվարի 9-ին Չարենցավանում տեղի ունեցած 23-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվել է «Տարզան» մականունով Արմեն Խալաթյանը։ Նրա որդիներից մեկի նկատմամբ ընտրվել է տնային կալանք, մյուսի նկատմամբ՝ վարչական հսկողություն։


Ըստ տեղեկությունների՝ դեպքի օրը Խալաթյանն ու նրա որդիներից մեկը գտնվել են վարչական հսկողության ներքո։ Վիճաբանությունը սկսվել է քաղաքային զբոսայգում և շարունակվել ՎՏԲ բանկի խաչմերուկում՝ դանակահարությամբ ու կրակոցներով։
Սպանված 23-ամյա Սեյրան Խալաֆյանին, աղբյուրների փոխանցմամբ, շամփուրով են սրախողխող արել։ Երիտասարդը համեստ ընտանիքից էր, ուներ մայր ու եղբայր։