«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում շարունակում է իրավիճակը գերլարված մնալ:

Մենք տեղեկացանք, որ հիմա էլ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է տարբեր ամբիոններ միավորել, ղեկավարների կրճատել, իր ցանկալի անձանց նշանակել ամբիոնի ղեկավարների պաշտոններում:

«Ժողովուրդ» օրաթերթի համալսարանական աղբյուրները փոխանցում են, որ մի քանի ամիս առաջ ՊՎԾ-ն համալսարանում ուսումնասիրություններ է իրականացրել ու փաստաթղթերն արդեն փոխանցել է Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ ՊՎԾ-ին տեղեկություններ է փոպանցվել, որ կոռուպցիոն մեխանիզմներ են գործում համալսարանում: Հիմա համալսարանում շունչները պահած սպասում են, թե ինչ որոշում կկայացնի Հակակոռուպցիոն կոմիտեն: