2025թ. նոյեմբերի 30-ին Ռանդեվու հաղորդաշարի ընթացքում պայծառատես Անի Գրիգորյանը կանխագուշակել էր և բացահայտումներ արել դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐՋԱՆԿՈւԹՅԱՆ ՄԻՖԻ ՄԱՍԻՆ: Օրեր առաջ դերասանուհին իր ֆեյբուքյան էջում գրեց իր ամուսնալուծության մասին. «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով:
Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են: Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ:
Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով:
Երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:
Սիրելի հարազատներ, բարեկամներ և մեզ լավը կամեցող մարդիկ՝ խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։ Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար: Շնորհակալ եմ»:
View this post on Instagram


