Չեմպիոնների լիգայում ավարտվեցին նախավերջին տուրի հանդիպումները։
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց չեխական «Սլավիային» եւ հասավ կամային հաղթանակի 4:2 հաշվով։
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը 2:0 հաշվով պարտության մատնեց բելգիական «Ռոյալ Յունիոնին»։
Աշխարհի ակումբային չեմպիոն «Չելսին» Լոնդոնում նվազագույն հաշվով հաղթեց Կիպրոսի «Պաֆոսին»։
Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով ուժեղ էր պորտուգալական «Բենֆիկայից»։
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Մարսելին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Չեմպիոնների լիգա, 7-րդ տուր
«Սլավիա» - «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)
Վասիլ Կուշեյ, 10, Ռոբերտ Լեւանդովսկի, 44, ինքնագոլ - Ֆերմին Լոպես Մարտին, 34, 42, Դանի Օլմո, 63, Ռոբերտ Լեւանդովսկի, 71
«Ատալանտա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 2:3 (տեսանյութ)
Ջանլուկա Սկամակա, 16, Նիկոլա Կրստովիչ, 88 - Գորկա Գուրուսետա, 58, Նիկո Սերանո, 70, Ռոբերտ Նավարո, 74
«Բավարիա» - «Ռոյալ Յունիոն»՝ 2:0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 52, 55, 11մ
Չիրացրած 11մ՝ Հարի Քեյն
Հեռացում՝ Կիմ Մին Ջե («Բավարիա»), 63, երկրորդ դեղին քարտ
«Չելսի» - «Պաֆոս»՝ 1:0 (տեսանյութ)
Մոյսես Կայսեդո, 78
«Յուվենտուս» - «Բենֆիկա»՝ 2:0 (տեսանյութ)
Կեֆրեն Տյուրամ, 55, Ուեսթոն Մաքենի, 64
Չիրացրած 11մ՝ Վանգելիս Պավլիդիս («Բենֆիկա»), 81
«Մարսել» - «Լիվերպուլ»՝ 0:3 (տեսանյութ)
Դոմինիկ Սոբոսլաի, 45+1, Խերոնիմո Ռուլի, 72, ինքնագոլ, Կոդի Գակպո, 90+3
«Նյուքասլ Յունայթեդ» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 3:0
Յոան Վիսա, 8, Էնթոնի Գորդոն, 30, Հարվի Բարնս, 65
«Գալաթասարայ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)
Մարկոս Լիորենտե, 20, ինքնագոլ - Ջուլիանո Սիմեոնե, 4
«Ղարաբաղ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:2
Կամիլո Դուրան, 4, 80, Բահլուլ Մուստաֆազադե, 90+4 - Ջան Ուզուն, 10, Ֆարես Շաիբի, 78, 11մ


