Հունվարի 23-ին Կաունասում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ Օրակարգում 2 հարց էր՝ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ՀՖՖ ակումբների միջև բաշխելը և ՀՖՖ գլխավոր քարտուղարի նշանակումը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
ՀՖՖ Արտոնագրման բաժինը 2025/26 մրցաշրջանի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների ՀՖՖ մասնաբաժինը (2 980 000 եվրո) Հայաստանի Պրեմիեր լիգայի և ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակից 16 ակումբի միջև բաշխելու միջնորդություն է ներկայացրել՝ համաձայն ՈՒԵՖԱ-ի No 72 շրջաբերականով սահմանված պահանջներին։
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց 2025/2026 թվականների մրցաշրջանի համար նախատեսված ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ մասնաբաժիններով՝
«Ալաշկերտ» - 344, 563
«Արարատ» - 344, 563
«Արարատ-Արմենիա» - 344, 563
«Փյունիկ» - 344, 563
«Ուրարտու» - 344, 563
«Շիրակ» - 344, 563
«Գանձասար» - 344, 563
«Վան» - 344, 563
ԲԿՄԱ - իրավասու չէ
«Նոա» - իրավասու չէ
Հայաստանի Պրեմիեր լիգա – ընդամենը՝ 2, 756, 500 եվրո
«Սարդարապատ» - 27,938
«Անդրանիկ» - 27,938
«Սյունիք» - 27,938
«Հայք» - 27,938
«Լեռնային Արցախ» - 27,938
«Արարատի Արաքս» - 27,938
«Բենտոնիտ» - 27,938
«Միկա» - 27,938
Առաջին Խումբ – ընդամենը՝ 223, 500 եվրո
Ըստ ՈՒԵՖԱ-ի ընթացակարգի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների միջև համերաշխության գումարները բաշխվում են հավասարապես: Հաﬔրաշխության գումարներից մասնաբաժին չի ստանում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի լիգայի փուլի մասնակից որևէ ակումբ, ինչպես նաև ԲԿՄԱ-ն:
Վերոնշյալ բոլոր ակումբները համապատասխանում են ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգով սահմանված պահանջներին և ներկայացրել են իրենց հաստատված մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը և նվազագույն իրավական տեղեկատվությունը:
ՀՖՖ կանոնադրության 40-րդ կետի ե) ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստում քննարկվեց գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, որի արդյունքում՝ քվեարկությամբ 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվեց Էդգար Պետրոսյանը։


