Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մեկնաբանել է Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։

«Պատմական նվաճման հասանք, ոչ միայն մասնակցեցինք Եվրոպայի առաջնությանը, այլեւ խմբից դուրս եկանք, այն էլ առաջին տեղով։ Դա մեծ նվաճում է մեզ համար, բայց մենք չենք կանգնելու սրա վրա, էլի աշխատելու ենք, որովհետեւ խոստացել ենք, որ բարձր ենք պահելու մեր երկրի պատիվը եւ փորձելու ենք գնալ ինչքան հնարավոր է առաջ։