Իսպանիայում հունվարի 18–ին գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհված հայուհու մասին։


Մեր տեղեկություններով, 18–ամյա Էլեն Բաղդասարյանը Մոսկվայից Մալագա էր գնացել՝ ուսանող եղբորը հյուր։ Նա գնացքում միայնակ է եղել։ Դեպքից հետո ծնողները Ռուսաստանից մեկնել են Իսպանիա՝ դստեր աճյունը տեղափոխելու։


Այսօր Մալագայի հայկական եկեղեցում Տեր Արամը մատուցել է հոգեհանգստյան պատարագ, որին ներկա են գտնվել մեծ թվով հայեր։

Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով ավելի քան 40 զոհ կա։