«Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին և Նյու Յորքի պետական դպրոցների ռեկտոր Քամար Սեմյուելսը հայտարարել են, որ եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով քաղաքի բոլոր պետական դպրոցների շենքերը երկուշաբթի օրը՝ հունվարի 26-ին, փակ կլինեն, իսկ ուսուցումը կշարունակվի հեռավար ձևաչափով։ Այս մասին ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
«Այս որոշման մեջ առաջնահերթություն է տրվում աշակերտների, ընտանիքների և անձնակազմի անվտանգությանը, ինչպես նաև ուսումնական գործընթացի անընդհատության ապահովմանը և Նյու Յորք նահանգի՝ 180-օրյա ուսուցման պահանջի կատարմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բոլոր արտադպրոցական ծրագրերը, մեծահասակների ուսուցումը և այլ դպրոցական ծրագրեր չեղարկվում են: Հեռավար ուսուցման անցումը կվերաբերի ավելի քան 1100 դպրոցների շուրջ 500,000 աշակերտի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ տարածքի մեծ մասում մոլեգնում են ձնահողմերը, որոնք հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների և հազարավոր ավիաչվերթների չեղարկմանը»:


