Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետեւում են ԱՄՆ Զինված ուժերի բոլոր տեղաշարժերին Մերձավոր Արեւելքում եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում երկրի պաշտպանունակության ամրացման համար։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը տարածաշրջան ամերիկյան բազմաթիվ նավեր ուղարկելու մասին։

«Տարածաշրջան որեւէ նավ ուղարկելը ոչ մի կերպ չի ազդի Իրանի՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականության վրա։ Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության «Ու-ն ուշադիր հետեւում է բոլոր տեղաշարժերին եւ միաժամանակ ոչ մի վայրկյան չի կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության եւ երկրի արժանապատվության պաշտպանության համար»,- ընդգծել է Բաղաին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։


Հունվարի 23-ին Թրամփը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը հետեւում է Իրանին եւ տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր։ Նրա խոսքով՝ «այս ուղղությամբ բազմաթիվ նավեր են շարժվում, մեծ նավատորմ»։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է իսլամական հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։