ՀՀ Ազգային ժողովը 2026 թվականի հունվարի 20-ին 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայյների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը, որով հունվարի 27–ը սահմանվել է Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։
Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։
Ռուբինյանը նշել է, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։
Ըստ նրա՝ 25 տարիների ընթացքում չի եղել համապետական հիշատակի օր։
«Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները՝ 2020-ին ու դրանից հետո եղել են տարբեր իրադարձություններ, մենք ունեցել ենք զոհեր, գաղտնիք չէ, որ դրանից առաջ էլ եղել են տարբեր ռազմական իրադարձություններ՝ ապրիլյան պատերազմը, դրանից առաջ՝ տարբեր սահմանային դեպքեր, հարձակումներ, ունեցել ենք նաև ծառայության ժամանակ զոհեր։ Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն՝ սահմանելու հիշատակի օր, որի ընթացքում կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը»,- նշել էր Ռուբինյանը։
Թե ինչու են առաջարկել, որ այդ օրը լինի՝ Ռուբինյանը պարզաբանել էր՝ պետք էր ընտրել այնպիսի օր, որը կոնկրետ որևէ ռազմական իրադարձության օր չէ։
«Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես բանակի օրվան նախորդող օր, որովհետև ավանդաբար հունվարի 28-ին պաշտնոյաներն այցելում են Եռաբլուր»,- ասել էր ՔՊ-ականը։


