Երեքշաբթի Հյուսիսային Կորեան արձակել է մի քանի, ենթադրաբար, բալիստիկ հրթիռներ Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։
Ճապոնիայի կառավարությունում գործակալության ունեցած աղբյուրների տվյալներով՝ Հրթիռներն արդեն ընկել են Ճապոնական ծովում երկրի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։
Ավել վաղ Ճապոնիայի ափային պահպանությունը տեղեկացրել էր Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման մասին՝ կոչ անելով տարածաշրջանում գտնվող նավերին, հրթիռների բեկորների հայտնաբերման դեպքում, չմոտենալ դրանց եւ անհապաղ կապվել իշխանությունների հետ։
Իր հերթին, Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեում News1 հարավկորեական գործակալությանը հաստատել են տեղեկատվությունը Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման մասին։
Ներկա պահին որեւէ տեղեկություն հրթիռների արձակման հետեւանքով պատճառված վնասի կամ տուժածների մասին չի ստացվել։ Տեղեկացվել է, որ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը եւ վարչապետ Սանաե Տակաիտիի գրասենյակը արձակման վերաբերյալ տեղեկություն են հավաքում եւ զբաղվում են դրա վերլուծությամբ, տեղի բնակչությանը կոչ են անում ուշադիր հետեւել պաշտոնական աղբյուրներին։
Ճապոնիայի ՊՆ-ի տեղեկացմամբ՝ սա Հյուսիսային Կորեայի առաջին հրթիռային արձակումն է հունվարի 4-ից ի վեր եւ երկրորդը 2026-ին։


