Թաիլանդի Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկրի հյուսիսում, Չիանգմայ նահնագում, երկու օդաչուները զոհվել են։ Այս մասին տեղեկացրել է Matichon թերթը։
Պարբերականի տվյալներով՝ թեթեւ գրոհային հետախուզական AT-6 ինքնաթիռը կործանվել է անտառոտ տեղանքում, տեղի ժամանակով ժամը 10։30-ին։ Արտակարգ ծառայության ներկայացուցիչները ժամանել են դեպքի վայր, սկսվել է հետաքննություն։


