Ռազմական ակադեմիայում էական աշխատանք է կատարվել բարեկարգման և նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Շատ մեծ ուշադրություն է դարձվել և լսարանային պայմաններին, և կուրսանտների կեցության պայմաններին։ Ամբողջությամբ վերանորոգվել են մասնաշենքեր, որտեղ կարող են նաև անցկացնել իրենց առօրյան, հանգիստը և ուսումը»,- ասել է նախարարը։


