Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զելենսկին առաջարկում է շփումներ, Պուտինն ասել է, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Այս դիրքորոշումը մնում է մեր դիրքորոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում դիտարկում են երկու նախագահների հանդիպումը չեզոք տարածքում կազմակերպելու հնարավորությունը։
Պեսկովը Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում անվանել է «բավականին հետևողական»։
«Մենք պահպանում ենք բանակցությունների համար մեր բացությունը։ Աշխատանքներ են տարվում աշխատանքային խմբերի գծով։ Մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում ևս շարունակել այդ աշխատանքը՝ ի շահ Ուկրաինայում կարգավորման», - հավելել է նա։


