ՀԱՊԿ պետությունները պատրաստ են տրամադրել բոլոր միջոցները, այդ թվում՝ նաև ռուսական ռազմական կայազորներ տարածաշրջանում անվտանգությունը ապահովելու համար:
Հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսանկ Սերգեյ Նարիշկինը՝ ելույթ ունենալով ռուս-տաջիկական սլավոնական համալսարանում Դուշանբեում: Այս մասին հաղորդում է Риа Нововсти-ն:
«Անհրաժեշտության դեպքում հավաքական անվտանգության համակարգի բոլոր ուժերն ու միջոցները, այդ թվում ռուսական ռազմակայանները ՀԱՊԿ երկրներում կօգտագործվեն կազմակերպության երկրների հետաքրքրությունների համար»,- ասել է Նարիշկինը:
Նրա խոսքերով ժամանակակից բազմաբևեռային համակարգի կայացման գործընթացի սառեցման, տարբեր ներքին կոնֆլիկտներում զինված միջամտության միջոցով միաբևեռ աշխարհ կառուցելու ջանքերը բերում են անկայունության օջախների ստեղծման Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք տարածքում:
Այս պարագայում շատ կարևոր է ամրապնդել ՄԱԿ-ի և անվտանգության խորհուրդի կենտրոնական դերը, որը պետք է առաջնորդվի միայն միջազգային իրավունքի սկզբունքներով և ապահովի կոնֆլիկտների ուծման քաղաքական մեթոդներ: