Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 5-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Լեռներում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Օրվա մնացած ժամերին ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղ-տեղ հարավ-արևմտյան քամու պորթկումները կհասնեն 13-16 մ/վ-ի։  Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -4-6, վաղը ցերեկը՝ – +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -1-5:


Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-15, ցերեկը՝ -1-3:

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2:

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0-4:

Լոռիում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +3+6:

Տավուշում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8:

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2-5:

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+4:

Արարատում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+7:

Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+7:

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-4:

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+7:

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +8+11:

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+4: