ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային արդի օրակարգը։ Կողմերը մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը՝ ընդհանուր եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում և այդ ուղղությամբ երկխոսության զարգացմանը։
Ալեն Սիմոնյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը դեպի Ռուսաստան նախատեսված է փետրվարի 4-ից 7-ը։


