Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մամուլի ասուլիսում ամփոփում է ֆուզտալի Եվրոպայի առաջնությունը:

Պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտզալի Հայաստանի հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին եւ պարտություն կրեց քառորդ եզրափակիչում։

Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված խմբային փուլի հանդիպումներում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային, 3:3 հաշվով խաղացել Լիտվայի հետ։ Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտվեց խորվաթներին եւ դուրս մնաց պայքարից: