Ամերիկացիները պետք է անհապաղ հեռանան Իրանի տարածքից՝ ցամաքով դեպի Հայաստան կամ Թուրքիա։ Այս մասին տեղեկացրել է Իրանում ԱՄՆ դեսպանությունը։
Իրանում բողոքների ֆոնին ուժեղացվել են անվտանգության միջոցները, փակ են ճանապարհները, խափանվել է հանրային տրանսպորտի աշխատանքը, չի գործում ինտերնետը։ Երկրի կառավարությունը շարունակում է սահմանափակել բջջային, ստացիոնար եւ ազգային ինտերնետ ցանցի հասանելիությունը, ավիաընկերությունները սահմանափակում կամ չեղարկում են Իրան եւ երկրից դուրս չվերթները, նշել են դիվանագիտական առաքելությունում։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է սպասեն ինտերնետի աշխատանքի խափանման շարունակման, կապի այլընտրանքային միջոցներ նախատեսեն, եւ եթե դա անվտանգ է, դիտարկեն ցամաքով Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով Իրանից դուրս գալու հնարավորությունը»,- նշվել է հաղորդագրությունում։


