Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, ընդգրկվել է 2025 թվականի ընթացքում ամենաշատ մրցանակային գումարներ վաստակած լավագույն երեք գրոսմայստերների շարքում

«2025-ին Լևոնը կարծես երկրորդ երիտասարդություն է ապրում. եթե 2024-ին նա մրցանակային ֆոնդով հազիվ եզրափակում էր լավագույն տասնյակը, ապա 2025-ի արդյունքներով նա ներխուժել է լավագույն եռյակ։ Սա հնարավոր դարձավ ֆրիսթայլ տուրերի երկու փուլերում տարած հաղթանակների և Grand Chess Tour-ում շատ հաջող ելույթի շնորհիվ», — նշում է Forbes Sports-ը։

Ըստ Forbes Sports-ի տվյալների՝ նախորդ տարվա առաջատար եռյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) — 1,365,177։ Նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով հաղթանակների տպավորիչ աշխարհագրություն (Էր-Ռիադ, Ստավանգեր, Դոհա և այլն)։
  2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — 1,047,204։ Կարուանան հատել է մեկ միլիոնի սահմանագիծը՝ շնորհիվ Grand Chess Tour-ում և ԱՄՆ առաջնությունում գրանցած հաջողությունների։
  3. Լևոն Արոնյան (ԱՄՆ) — 832,272։ 43-ամյա Արոնյանը եզրափակել է լավագույն եռյակը։