Մոսկվայում գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի գործով ձերբակալվածներ Լյուբոմիր Կորբան և Վիկտոր Վասինը խոստովանական ցուցմունքներ են տվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:
Ռուսական հատուկ ծառայության վարկածով՝ նրանք գործել են Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով, իսկ հանցագործության անմիջական կատարողի՝ Լյուբոմիր Կորբայի հավաքագրմանը մասնակցել են Լեհաստանի հատուկ ծառայությունները: ԱԴԾ-ն հայտարարել է, որ նա հավաքագրվել է 2025 թվականի օգոստոսին, հրաձգային պատրաստություն է անցել Կիևի հրաձգարաններից մեկում և տեղափոխվել Ռուսաստան:
ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ գեներալ Ալեքսեևի սպանության համար Ուկրաինայի հատուկ ծառայությունները 30 հազար դոլար են խոստացել։
Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի հանցակից Վիկտոր Վասինը, ըստ ԱԴԾ հայտարարության, «եղել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմնակից»։


