Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկում են ցամաքային սահմանով ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությունը, հայտնում է ադրբեջանական «Ահար» լրատվական կայքը՝ հղում անելով Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի հայտարարությանը։
«Բաքուն և Թեհրանը քննարկում են ցամաքային սահմանով ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությունը», – գրում է «Ահարը»։
Ադրբեջանի և Իրանի միջև ցամաքային սահմանը փակ է 2020 թվականի մարտից։


