ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի պատվին Երևանի օդանավակայանում փռված գորգը հիացրել է The Guardian-ի թղթակից Յակուբ Կրուպային, ով այդ մասին գրել է առցանց հրապարակված կարճ հոդվածում։

«Ես ուզում եմ հատկապես նշել. կարո՞ղ եք նայել այս զարմանահրաշ գորգին, որը փռվել է Վենսի համար Հայաստանի օդանավակայան ժամանելուց անմիջապես հետո։ Ցավոք, ես չգիտեմ ամբողջ պատմությունը (խնդրում եմ կիսվեք, եթե գիտեք), բայց... պարզապես նայեք այս գեղեցկությանը», - գրել է նա։
Վենսի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում փետրվարի 9-ի կեսօրին։ ԱՄՆ փոխնախագահին դիմավորեցին ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ստորագրվեց հայտարարություն երկու երկրների միջև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ։


